|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, որտեղ քննվում է կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանի գործը՝ ֆեյսբուքով դավաճանին ահաբեկելու կոչ անելու համար մեղադրանքվ, դատախազը հարց ուղղեց՝ դուք որևէ կուսակցության անդամ եղե՞լ եք, թե՞ ոչ՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ես շատ հպարտ եմ, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ եմ՝ եղել եմ և կշարունակեմ լինել մինչև մահ՝ ծառայելով իմ ազգին Դաշնակցության միջոցով»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։
Ավելի վաղ նա ազդեցիկ ելույթ էր ունեցել դատարանում։
Նշենք, որ կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե բռնություն գործադրելու կոչեր պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որը նշում էր․ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։ Նա որևէ անուն չի նշել, բայց հասցեատեր, փաստորեն, գտնվել է:
Հրաչ Ջաբրայանը, երբ դիմել է կացության իրավունք ստանալու համար՝ վարչապետի աշխատակազմը մերժել է, միևնույն ժամանակ չի թողնում, որ երկրից դուրս գա։
Մանրամասն՝ տեսանյութում․