կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 13:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էշով Փաշինյանի դեմ ակցիա անող երիտասարդը միացել է Իջևանից Երևան դիմադրության երթին

Էշով Փաշինյանի դեմ ակցիա անող երիտասարդ Սևադա Ղուկասյանը միացել է Իջևանից Երևան դիմադրության երթին՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Մեր հայրենակիցների մոտ հուսահատությունն էլ է շատ, հիասթափությունն էլ է շատ, իշխանություններից արդեն վախ էլ գոյություն ունի։ Բայց ես վստահ եմ, որ էդ ամեն ինչը երկրորդական բնույթ կունենա այս պարագայում, ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները ոտքի կկանգնեն, որովհետև, ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ թուրքին վստահել չի կարելի։ Սա արդեն լուրջ է էլի»,-ասաց Սևադա Ղուկասյանը։

Նա նաև ծաղիկներ նվիրեց երթի մասնակիցներին։

Հիշեցնենք, որ Սևադա Ղուկասյանը Իջևանից էշով եկել էր Երևան՝ Ազգային ժողով, որպեսզի Նիկոլ Փաշինյանին թարս էշին նստեցնի ու քաղաքով պտտեցնի որպես դավաճանի։

Մանրամասն՝ տեսանյութում․