կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 13:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախն ու Հայաստանը պետք է մի բուռ կազմեն, որ հայրենիքը պաշտպանեն․ Իջևանից Երևան շարժվող քաղաքացի

Արցախն ու Հայաստանը պետք է մի բուռ կազմեն, որ հայրենիքը պաշտպանեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց Իջևանից Երևան քայլերթին մասնակցող մի քաղաքացի։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան, քանի որ զանգն արդեն հնչել է՝ եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին իրենք կդիմավորեն մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը Երևանում կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․