Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի աթոռին հայտնված անձը ունի մեկ գլխավոր եւ հերթական նպատակ՝ մեկ անգամ եւս մոլորեցնել մեր հասարակությանը եւ փորձել վերարտադրվել: Անընդհատ մի տեքստ է կրկնում՝ փորձելով սիրաշահել մեր ժողովրդի վստահությունը՝ ասելով, որ Հայաստանի իշխանության ղեկին է ժողովուրդը, սա ժողովրդի իշխանությունն է, փորձում է ինքն իրեն նույնացնել ժողովրդի հետ: Սա անում է մեկ նպատակով, որր վաղը-մյուս օրն ասի՝ այս ամեն ինչն արել է ժողովուրդը, ժողովուրդն է տվել Արցախը, բերել-հասցրել այս իրավիճակին: Թաքնվում է ժողովրդի թիկունքում, փորձում շարունակել իր դավաճանական գործունեությունը,-ալավերդցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա հայտնեց, որ գերագույն խնդիրը նրա իշխանությունը կանխելն է, ինչը միասին անելու են հունիսի 20-ին:
«Իշխանությունը կորցնելու վախը էս մարդուն հասցրել է խելագարության աստիճանի: Ձեր այն բոլոր մտահոգությունները, որ ինչ է լինելու հունիսի 20-ից հետո, արդեն մարդկանց հանրահավաքի է հրավիրում, նախագահի խոսքը կրկնեմ՝ ամեն ինչ լավ է լինելու: Դուք հունիսի 20-ին գնացեք մերժեք այս չարիքի կառավարությանը, մնացած հարցերում հանգիստ եղեք. մեր երկրում նոր ցնցումներ չեն լինելու, ամեն ինչ հսկողության տակ է, կարեւորը դուք հունիսի 20-ին գնաք եւ մերժեք այս չարիքի իշխանության վերարտադրությանը: Մենք հույս ունենք, որ միասին կհեռացնենք այս դավաճանների իշխանությանը եւ կկերտենք հզոր ու ուժեղ Հայաստան: