ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատություն ռադիոկայանի եթերում ասել է.
«Ես պետք է մեր ընտրողներից, Հայաստանի քաղաքացիներից ներողություն խնդրեմ նրա համար, որ թույլ ենք տվել սա գա իշխանության, ես պետք է ներողություն խնդրեմ, որ այս չարիքի կառավարությանը չենք կարողացել վեց ամսվա ընթացքում հեռացնել։
Մեր կառավարման տարիներին եղել են բացթողումներ, սխալներ, անարդարություններ, բայց այդ բոլոր սխալները վերականգնվող են, ուղղելի են, սակայն մեր իշխանության եղած ընթացքում եղել են նաև հսկայական ձեռքբերումներ, որոնք այս օրերին հավասարվեցին զրոյի»։