կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 21:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում արյուն պիտի չթափվի, Նիկո՛լ, ինչքան արյուն թափել ես՝ հերիք է, պիտի քեզ հեռացնենք անարյուն․ Իշխան Սաղաթելյան

30 օր տասնյակ հազարավոր մարդ գտնվում է փողոցում՝ մի մեքենայի հայելի կոտրվել, մենք, ի տարբերություն իրենց, դուրս չենք եկել խանութներ թալանելու, երկիրը քարոսի վերածելու, այլ հայրենիքի համար պայքարի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքի ժամանակ։

«Նիկո՛լ, ինչ սադրանք անես՝ թույլ չենք տալու, Երևանում արյուն պիտի չթափվի, ինչքան արյուն թափել ես՝ հերիք է, պիտի քեզ հեռացնենք անարյուն ու դու պիտի գնաս»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Կալանքի տակ գտնվող մեր ընկերները մի մաղթանք ունեն, ասաց նա, պայքարը հասցրեք ավարտին։

«Մեր երկրի համար մարդիկ կյանք են տվել, արյուն են տվել, այսօր այն դժվարությունները, որ  կրում ենք՝ անցողիկ են, բայց ոչ մեկին չենք մոռանալու, հատ-հատ պատասխան են տալու»,-ասաց նա։

Ուրեմն, արձանագրեց Սաղաթելյանը, ոնց սկսել ենք ու մինչև վերջ՝ հետքայլ չկա, նահանջ չկա։

«Վաղվանից շարունակում ենք այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ, որ հասկանանք՝ ով ինչ դիրքորոշում ունի, պետք է հասկանանք՝ ով է այս փաստաթղթին դեմ ու ինչի՞ համար»,-հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց՝ հավաքվել ՀՀ բոլոր մարզերում մարզպետարանների մոտ ու հստակ պահանջել դիրքորոշում փաստաթղթի մասին․ բոլորը հստակ պիտի ասեն՝ իրենց համար թանկ է իրենց պաշտո՞նը, թե՞ հայրենիքը։

«Վաղն առավոտյան ժամը 11։00-ին Ֆրանսիայի հրապարակում հավաքվում ենք, այցելում տարբեր հաստատություներ, իսկ 19։00 հանրահավաք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․