Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պատերազմի ողբերգական հետևանքից հետո գործող իշխանությունը հանրային ճնշման և պահանջի տակ նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին Եղվարդի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այս խորհրդարանական ընտրությունները բախտորոշ են մեր երկրի և պետականության համար․ գործող քաղաքական իշխանական խմբակը, որը մեր երկիրը բերեց, հանգեցրեց պատերազմի և իր գործողության արդյունքում ունեցանք աղետալի հետևանքներ, փորձելու է այս ընտրություններում վերարտադրվել»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր երկրում կան լուրջ անվտանգային հարցեր, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, կառավարման ճգնաժամ։
«Հունիսի 20-ին կա՛մ այս իշխանությունը պետք է վերարտադրվի, և, արդյունքում, այս ճգնաժամը ավելի խորանա ու բերի, հասցնի պետականության կորստի, կա՛մ պետք է հունիսի 20-ին կանխենք այս իշխանության վերարտադրությունը և մեր երկիրը բերենք բնականոն զարգացման հուն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։