Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հրապարակեց այն 4 հասցեները, որտեղից առավոտյան ժամը 12։00-ին պետք է անհնազանդության երթեր շարժվեն և պարալիզացնեն Երևանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
1․ Գայի պողոտա՝ Մեգա մոլի դիմացից,
2․ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի մոտից,
3․ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից,
4․ Կայարան՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից․
այս հասցեներից ժամը 12։00 երթերը շարժվելու են և պարալիզացնեն քաղաքը։
Մինչ այդ վաղ առավոտից տարբեր անհնազանդության ակցիաներ են լինելու։
Իսկ երեկոյան՝ ժամը 19։00 Ֆրանսիայի հրապարակում աշխատանքն ամփոփվելու է հանրահավաքով։
Վաղը նաև հայտարարված է դասադուլ և գործադուլ։
Ակցիայի յուրաքանչյուր մասնակից իր հետ պետք է փողոց բերի մեկ քաղաքացի։
«Մեկ շաբաթում կարողացանք մեր ժողովրդին ոտքի հանել․ ուրեմն, Նիկո՛լ, դու ոչ միայն Ալիևին ես պարտվել, այլ նաև պարտվել ես սեփական ժողովրդին, ով 4 տարի առաջ քեզ բերեց իշխանության, իսկ դու այդ ժողովրդին բերեցիր մահ, զոհ և հայրենիքի կորուստ։ Եվ հիմա այդ ժողովուրդն ասում է՝ Նիկո՛լ, գնա՛, պարզապես հեռացիր։
Ձեր բազմահազարանոց երթը ինձ իրավունք է տալիս հայտարարելու․ Նիկո՛լ, կա՛մ դու արագ, անցնցում հրաժարական ես տալիս, կա՛մ մենք երկիրը կանգնեցնում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նիկոլին հեռացնելու բանաձևը, նրա խոսքով, հստակ է․ պետական կառավարման համակարգը պետք է կանգնեցնել։
Պետք է բոլորը հասկանան, որ Նիկոլի մեկ օր ավելի մնալը չի բխում մեր երկրի շահերից։
Հոգնել չկա, նահանջ չկա, մինչև վերջ։
Մանրամասն՝ տեսանյութում․