կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 08:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուրս եկեք փողոց՝ միացեք ձեր հայրենակիցներին, 14 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան

Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով բազմաթիվ այլ քաղաքացիների հետ գիշերել է Ֆրանսիայի հրապարակում։

«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց յուրաքանչյուրին իր ձևով դրսևորել իր բողոքի ակցիան։

«Միացե՛ք այս պահին արդեն փողոցում գտնվող խմբերին, ովքեր ինքնակազմակերպվել, դուրս են եկել, եթե ոչ՝ ինքներդ կազմակերպեք ձեր բողոքի ակցիան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․