կարևոր
5161 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-24 10:02
Հասարակություն

«Միասնություն» համազգային շարժման կամավորներն իրենց օգնությունն են առաջարկում Մոսկվային

«Միասնություն» համազգային շարժման կամավորներն իրենց օգնությունն են առաջարկում Մոսկվային

Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որը խլեց բազմաթիվ անմեղ կյանքեր, ցնցել է մարդկությանը։ Մեր սրտերն ու աղոթքներն այժմ ուղղված են Ռուսաստանին և ռուսներին: Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի, մեր ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, հոգևոր ու քրիստոնեական արժեհամակարգը։

Բազմաթիվ փորձությունների միջով անցած հայ ժողովուրդը կիսում է բոլոր ռուսների վիշտը. «Միասնություն» համազգային շարժման անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ահաբեկչության զոհերի հարազատներին, Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը և ողջ ռուս ժողովրդին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Միասնություն» համազգային շարժման շարքերում կա փորձառու կամավորների, հոգեբանների և բժիշկների թիմ, որը պատրաստ է անհապաղ մեկնել Մոսկվա՝ օգնություն ցուցաբերելու ահաբեկչությունից տուժածներին։

Նման դժվարին պահերին եղբայրական աջակցությունը շատ կարևոր է ոչ միայն խոսքով, այլև գործով։ Ահաբեկչությունը մեծագույն չարիք է. Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության և բռնության ցանկացած դրսեւորում և վստահ ենք, որ քաղաքակիրթ աշխարհի բոլոր ջանքերը պետք է համախմբվեն 21-րդ դարի այս ժանտախտի դեմ:

 «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյան