Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ հանրային իրավագիտակցությունը կուտակված բազում խնդիրների միակ ու անփոխարինելի պատճառը տեսնում է Սահմանադրության ինչ-ինչ բառերի մեջ, ապա սա մտահոգող է, և այս անպտուղ զարգացումներին, ցավոք, նպաստեցին նաև իմ կողմից ընդունված որոշ իրավագետներ: Ինձ նույնիսկ մի մաթեմատիկոս գիտնական խիստ մտահոգված գրում է Գերմանիայից, թե ինչո՞ւ իրեն հետաքրքրող բառը չկա Սահմանադրությունում: Սթափվեք, այսպիսի սահմանադրություններ (լիքը վիճահարույց ձևակերպումներով) գործում են աշխարհի բազում երկրներում, այդ թվում՝ հայ գիտնականի համար բնակավայր ընտրած Գերմանիայում, սակայն նրանց մտքով չի էլ անցնում իրենց դժբախտությունը, հանրային երկփեղկվածությունը փնտրել ոչ թե հենց իրենց, այլ ինչ-ինչ իրավական ձևակերպումների մեջ: Սահմանադրությունը, օրենքները ոչ թե փոխում են, որ երկրում չլինի հակամարտություն, (դա չկայացած քաղաքական գործիչների լոզունգն է, ինչն այժմ տեսնում ենք Վրաստանում, երբ սահմանադրական շուտափույթ փոփոխությունները հրամցվում են իբրև քաղաքացիական բախումները կանխարգելող փրկօղակ), այլ, որպեսզի պարզապես նախադրյալներ ստեղծվեն կյանքն առավել կարգավորված ու զարգացումներն առավել կանխատեսելի դարձնելու համար: Կրկնում եմ Արամ Աբրահամյանին տված պատասխանս. «Խնդիրը տարբերակների մեջ չէ, խնդիրը մեր իրավական մշակույթի մեջ է»: Մտածեք, օրինակ՝ ինչո՞ւ Էրդողանին հաջողվեց միևնույն կառավարման համակարգի և սահմանադրական ձևակերպումների դեպքում լինել իշխանության կենտրոնական դեմքը թե՛ վարչապետի և թե՛ նախագահի կարգավիճակում: Զերծ մնացեք նախապաշարմունքերից ...»,- գրել է նա: