Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և կատարված դեպքերը, բոլորիս ստիպեցին մտածել մի շարք խնդիրների շուրջ: Ինչպես նաև` գիտակցել մեր ուժն ու մեծ կամքը, խաղաղ ժամանակ երկրից արտագաղթելու, իսկ պատերազմի ժամանակ` ներգաղթելու, միավորվելու, և ամուր ու վեհ պատի պես` ձեռք ձեռքի առաջ գնալու մեր կամքն ու ընդունակությունը:
Գիտակցեցինք ու համոզվեցինք, որ ունենք ՄԱՐՏՈՒՆԱԿ ու հզոր բանակ՝ շատ երիտասարդ բայց հոգով արի ու նվիրումով մեծ զինվորներ:
Գիտակցեցինք, որ այն ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ում հաճախ քննադատում էինք և համարում ոչ հայրենասեր, հպարտությամբ և բարձր մարտական ոգով է տոգորված, և մեկնում է առաջնագիծ:
Գիտակցեցինք, որ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ, ով տարիներով կռվել, ողջ և առողջ տուն է վերադարձել, ով բազմիցս տեսել է մահը, ով կորցրել է բազում ընկերներ, որ գնացել են հերոսի մահով, և այդ ապրումները երբեք չի մոռացել, բայց նա ինքնին հաճախ մոռացվել է, պատրաստ է կրկին ապրել այդ ամենը, միայն թե նորօրյա հերոսները իրենց կողքին զգան ամուր թիկունք, հայրական հոգատարություն:
Գիտակցեցինք, որ ՍՓՅՈՒՌՔում ապրող մեր հայրենակիցները, անգամ նրանք, ովքեր Հայաստանում երբևէ չէին եղել, ցանկացած միջոցով պատրաստակամ են և Արցախի կողքին, մինչև անգամ Արցախում:
Գիտակցեցինք, որ հայրենիքը իսկապես հայրենիք է նաև, միշտ մեր կողքին ապրած ու 100 տարի առաջ կրկին հայրենիքի համար մեզ հետ պայքարած մեր ԵԶԴԻ եղբայրների համար, ովքեր անձնվիրաբար պահեցին հայրենի սահմանները:
Գիտակցեցինք, որ առյուծը իսկապես էգ ու որձ չի ճանաչում, և մեր հերոս ծնող ՄԱՅՐԵՐԸ մեկնեցին սահման նույն մարտական ոգով: Գիտակցեցինք, որ մեր ԵԿԵՂԵՑԻՆ, ինչպես պատմության ողջ ընթացքում, ժողովրդի կողքին է, ժողովրդի մեջ՝ զենքը ձեռքին՝ առաջին գծում: Գիտակցեցինք, որ բոլորս պատրաստ ենք նվիրել մեզ հայրենիքին՝ առաջին գծից մինչև Երևանի ամենաապահով վայրում՝ առաջին գծի համար աշխատելը, համալսարաններում, միջազգային մամուլի համար թարգմանություններ անելով, գիշերներ լուսացնելուց, մինչև գիշերվա մթին զինվորներին քաղցրավենիք բաժանելով ու ետևներից ջուր լցնելով, մարտական ոգով ճանապարհելը:
Գիտակցեցինք, որ անկախ քաղաքական հայացքներից, մենք բոլորս մեկ ենք ու՝ միասնական, որ անկախ պետական, զինվորական պաշտոններից կամ սոցիալական դիքից, բոլորս ձեռքի ձեռքի տված ենք:
ՎԵՐՋԱՊԵ՛Ս, մենք հասկացանք, որ խաղաղ ժամանակ ղարաբաղցիների ու երևանցիների բաժանվող ժողովուրդը մեկ է՝ առանց տարանջատումների: Համոզվեցինք, որ երկիրը ԵՐԿԻՐ է, իսկ ժողովուրդը՝ ԱԶԳ: Մենք միասին փորեցինք մեր <<խրամատները>> ու առաջ գնացինք: Ու անգամ լարված իրավիճակում երբեք չկորցրեցինք հումորի զգացումը:
ՄՆՈՒՄ Է նույն ոգով ու պատրաստակամությամբ առաջ գնալ, առաջ գնալ սոցիալական, կրթական, քաղաքական ու այլ բնագավառներում: Մնում է առաջ գնալ ծնելով ու սնելով: Մնում է նոր բազում հերոսներ լույս աշխարհ բերել, հերոսներ՝ տղա ու աղջիկ, հերոսներ՝ մարտի դաշտում ու այլուր, հերոսներ, որ էլի ու էլի հերոս մայրեր ու հայրեր պիտի ծնեն, որ նրանք էլ հերոսներ ծնեն:
ԿՈՉ ԵՆՔ անում բոլորին հայրենիքի ներսում և նրանից դուրս. Ունեցեք շատ զավակներ, ծնեք շատ հերոսներ: Կոչ ենք անում և խնդրում ենք ՀՀ Կառավարությանը հետամուտ լինել բազմազավակության ընդլայնմանը՝ հայրենիքում և նրա սահմաններից դուրս: Խնդրում ենք ՄԻԱՆԱԼ կոչին և միասնաբար դառնալ ավելի ուժեղ ու ավելի միասնական՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ:
«Հանու՛ն հայրենիքի, հանու՛ն հայության» ֆեյսբուքյան խումբ: