կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 21:02
Հասարակություն

ԱՄՆ հայկական ու հունական լոբբիներն արգելափակել են նոր F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Թուրքիայի ՊՆ֊ն բողոքել է

ԱՄՆ հայկական ու հունական լոբբիներն արգելափակել են նոր F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Թուրքիայի ՊՆ֊ն բողոքել է
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը CNNturk-ի եթերում նեղսրտել է, որ Ամերիկայի հայկական ու հունական լոբբիներն արգելափակել են նոր F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային և թուրքական սպառազինությունում առկա F16-երի արդիականացումը։
 
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը տևական ժամանակահատված աշխատում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակների վերացման և Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքի արգելքին հասնելու համար։
 
Այս աշխատանքներում ներգրավված են նաև հունական և քրդական համայնքները։ Սերտ համագործակցություն է հաստատված հատկապես Hellenic American Leadership Council կազմակերպության միջև։
 
Ներքոդրյալ լուսանկարը ցույց է տալիս Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ձևավորած համայնքային կոալիցիան, որն ամերիկյան Կոնգրեսում իրապես քաղաքական գործոն է։
 
Հ․Գ․ Փետրվարի սկզբին առավել քան 50 կոնգրեսականներ միացել էին այն արշավին, ինչի արդյունքներից էր բողոքել է թուրք նախարարը։
 

Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու,

քաղաքագետ