Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման և դրանց մոդերնիզացման հարցում:
Քիրբին նման հայտարարությամբ հանդես է եկել դեկտեմբերի 14-ին Սպիտակ տանը մամուլիսի ասուլիսի ընթացքում՝ Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի միջև նույն օրը տեղի ունեցած հեռախոսազրույցին անդրադառնալիս:
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ նախագահները քննարկել են նաև պեղաստինա-իսրայելական հակամարտության ֆոնին Գազայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին:
Հիշեցնենք, որ ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս էր հայտարարել, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:
Նա նաև ընդգծել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան և Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը: