| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել Անկարայի կողմից հինգերորդ սերնդի F-35 կործանիչների զարգացման ծրագրում ներդրված Թուրքիայի ֆինանսական միջոցների վերադարձի և այդ մարտական ինքնաթիռների գնման վերաբերյալ. ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Նրա խոսքով, այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են:
Փրայսը ասաց, որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան շարունակում են խորհրդակցությունները F-35 կործանիչների վերաբերյալ դրամական վեճը լուծելու համար, մինչդեռ նա հրաժարվել է հայտնել այդ բանակցությունների մանրամասները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կցանկանար ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչներ՝ ծախսելով ԱՄՆ-ին նախկինում վճարված F-35 կործանիչների միջոցների մի մասը:
Հիշեցնենք, որ F-35-ի զարգացման ծրագրի շրջանակներում Թուրքիան Վաշինգտոնին վճարել է մոտ 1,5 մլրդ դոլար, իսկ ավելի ուշ ԱՄՆ-ն հրաժարվել էր մատակարարումից Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգեր գնելու պատճառով: