Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական և հունական լոբբին կանխում է արդիականացված F-16 Block 70 կործանիչների վաճառքը Թուրքիային և թուրքական սպառազինության մեջ գտնվող F-16-ների արդիականացումը։ Այս մասին CNNturk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք այս հարցում կապի մեջ ենք ամերիկյան ռազմական վերնախավի հետ, և կան դրական մոտեցումներ, բայց հարցը կորոշվի Կոնգրեսում»,- ասել է նա։
Անկարան վճարել է F-35 նորագույն կործանիչների գնման համար, սակայն ռուսական Ս-400-ներ գնելուց հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել և արգելափակել կործանիչների մատակարարումը Թուրքիային։ Վճարված գումարով Թուրքիան ցանկանում է գնել առնվազն նոր F-16 ինքնաթիռներ։