|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիային 23 մլրդ դոլարով F-16 կործանիչների և սարքավորումների հնարավոր վաճառքին, հայտնել է Պենտագոնը։ Այս մասին գրում է РИА Новости-ին։
«Պետդեպարտամենտը որոշել է հավանություն տալ Թուրքիայի Հանրապետությանը F-16 ինքնաթիռների և հարակից սարքավորումների հնարավոր օտարերկրյա վաճառքին, որոնց արժեքը գնահատվում է 23 միլիարդ դոլար», - ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է 40 նոր F-16 կործանիչներ, նույն ինքնաթիռի ևս 79-ի արդիականացում, որոնք արդեն իսկ գործում են, լրացուցիչ սարքավորումներ, նավիգացիոն համակարգեր, զենք և զինամթերք, հրթիռներ, պահեստամասեր, ցամաքային տերմինալներ և վերապատրաստման համակարգեր նրանց համար: