|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնեն միացել են ավելի քան 50 պատգամավորներից կազմված երկկուսակցական խմբին, որը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին՝ արգելափակել Անկարային F-16 կործանիչների և արդիականացված սարքավորումների վաճառքը:
«Մենք կոչ ենք անում մերժել Թուրքիայի խնդրանքը նոր F-16-ների և արդիականացված սարքավորումների համար և անհապաղ միջոցներ ձեռնարկել Էրդողանի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է փետրվարի 4-ի նամակում` ուղղված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին:
Հիշեցնենք, որ Անկարան դուրս է մնացել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրից այն բանից հետո, երբ Ռուսաստանից գնել է Ս-400 ՀՕՊ համակարգեր։ Թուրքիան նախատեսում էր գնել մինչև 100 ամերիկյան ինքնաթիռ՝ իր ռազմաօդային ուժերը արդիականացնելու համար։
Անցյալ հոկտեմբերին Անկարան, որպես այլընտրանք, խնդրել էր 40 F-16 կործանիչ, ինչպես նաև 80 արդիականացման համակազմեր ավելի հին կործանիչների համար: