|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա: Այս մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարք Քուփերը:
«Այո, կա Կոնգրեսի կողմից Թուրքիային վաճառքի արգելք»,- հակիրճ հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայուցուցիչը:
Օգոստոսին ամերիկյան Defence News շաբաթաթերթը հաղորդել էր, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը գրեթե երկու տարով արգելափակում է Վաշինգտոնի կողմից Անկարային զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի բոլոր հիմնական պայմանագրերը: Կոնգրեսի անդամները դիմել են այս քայլին՝ փորձելով լրացուցիչ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ստիպեն նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերից: