|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը եւ Ամերիկայի Հունական ինստիտուտը նամակ են հղել ԱՄՆ առեւտրի պատասխանատուին` պահանջելով, որ ԱՄՆ-Թուրքիա ցանկացած նոր պայմանագրի դեպքում Վաշինգտոնը Անկարայից պահանջի դադարեցնել հյուսիսային Կիպրոսի զավթումը եւ Հայաստանի անօրինական շրջափակումը:
«Մեր համայնքների կողմից կոչ ենք անում Օբամայի վարչակազմին` Թուրքիայի հետ նոր առեւտրային պայմանագիր կնքելու դեպքում պահանջել Թուրքիայից, որպես նախապայման, ազատել ապօրինաբար օկուպացված Կիպրոսը եւ վերացնել Հայաստանի շրջափակումը: Մենք բարձրացնում ենք այս հարցը, քանի որ մարտի 20-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ պատրաստ է ազատ առեւտրային համագործակցության Եվրամիության երկրների հետ, եւ Թուրքիայի կառավարությունն անմիջապես պատրաստակամ լինելու նամակ է հղել»,- ասվում է նամակում, որի տակ ստորագրել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ Ամերիկյան հունական ինստիտուտի նախագահ Նիկ Լարիգակիսը: