| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ներկայացուցիչների պալատի Հետախուզական հարցերով հատուկ հանձնախմբի բարձրաստիճան անդամ Դևին Նունիեզը կոչ է արել Սպիտակ տանը, որ անմիջապես կասեցվի բոլոր զենքերի վաճառքը Թուրքիային ու դադարեցվի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տնօրեն Րաֆֆի Համբարյանը ողջունել է կոնգրեսականի այս կոչը՝ անընդունելի համարելով նաև Հայ դատի պահանջների նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության ցուցաբերած լռությունը:
Հիշեցնենք՝ Համբարյանը մի քանի շաբաթ առաջ Ֆրեզնոյում հանդիպել էր կոնգրեսականի հետ, որի ընթացքում շեշտել էր, որ Ամերիկան պետք է կասեցնի անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված ամերիկյան պահեստամասերի վաճառքը Թուրքիային՝ նկատի ունենալով, որ դրանք Թուրքիայի ու վերջինիս դաշնակից Ադրբեջանի կողմից Արցախում օգտագործվում են քաղաքացիական օբյեկտների դեմ:
Նունիեզն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից անօդաչուներով հարձակումները՝ պահանջելով, որ դրանք անմիջապես դադարեցվեն: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ այդ հարձակումները խրախուսվում են Թուրքիայի կողմից:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի շնորհիվ մինչ այժմ արդեն իսկ մի շարք ընկերություններ կասեցրել են անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված պահեստամասերի վաճառքը, իսկ մնացածը դեռևս քննարկում են նման քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Թարգմանությունը՝ Yerkir.am-ի