Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը ուկրաինական պաշտպանական համալիրի ձեռնարկությունների գնդակոծման վերաբերյալ։ Այս մասին նա խոսել է երեկոյան ելույթի ժամանակ։
«Պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների մեծ մասը կառուցվել է տասնամյակներ առաջ՝ դեռևս խորհրդային իշխանությունների կողմից։ Հիմա նրանք սովորական քաղաքային միջավայրի մեջ են։ Այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատում։ Հարյուրհազարավոր մարդիկ ապրում են մոտակայքում։ Եվ սա սպանություն է։ Դիտավորյալ սպանություն»,- նրա խոսքերն է մեջբերում РБК-Ուկրաինան։
Զելենսկին ընդգծել է, որ ոչ մի համաշխարհային առաջնորդ չի արձագանքել ՌԴ պաշտպանության նախարարության նման հայտարարությանը։
«Ես ոչ մի արևմտյան քաղաքական գործիչից չեմ լսել որևէ արձագանք այս հայտարարությանը։ Խորացեք, թե օկուպանտների անպատժելիության զգացումն ինչպիսին է։ Նրանք հայտարարում են այն վայրագությունների մասին, որոնք նախատեսված են։ Ինչո՞ւ։ Որովհետև՝ ոչ մի արձագանք: Կարծես արեւմտյան առաջնորդները տարրալուծվել են այս երեկո, այս օրը։ Հուսով եմ, որ վաղը դուք դա կնկատեք, կասեք»,- դիմել է նա համաշխարհային առաջնորդներին։