Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հայաստանը պատրաստվում է ռուսական սպառազինության խմբաքանակ ստանալ Հունաստանից: Խոսքը ՀՕՊ տարբեր համակրգերի մասին է, ներառյալ՝ С-300, Тор, Оса, որոնք դեռ 90-ականնեի եւ 2000-ականների սկզբին Ռուսաստանը մատակարարել էր Հունաստանին: Բանակցությունները համաձայնության գալուն մոտ մակարդակում են:
Իրավիճակի պարադոքսն այն է, որ Հայաստանն այդ կերպ մերձենում է ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից: Եվ միաժամանակ, ստանալով ռուսական սպառազինություն, Մոսկվայի հետ հետագա փոխգործակցության հիմք է ստեղծում:
Հունաստանի այդ առատաձեռնության պատճառները՝ սպառազինություն փոխանցելու առումով, պարզ ու հանրահայտ են. «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»: Հայաստանը Թուրքիայի հետ դարավոր պատմական հակմարտության մեջ է: Հունաստանն էլ բավական լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, թեպետ երկուսն էլ դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի կազմում: Ահա հետեւելով հայտնի հին ասացվածքին՝ Հունաստանը եւ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ են դասավորում, որոնցում իրենց ընդհանուր թշնամին Թուրքիան է:
Ռուսական ՀՕՊ համակարգերը, որն ունի Հոււնաստանը, 2023 թ-ի աշնանից զրկվել են Ռուսաստանի տեխնիկական օժանդակությունից հենց իր՝ Աթենքի նախաձեռնությամբ: Հույները որոշել են զենիթա-հրթիռային համակարգերի տեխնիկական սպասարկման հետ կապված բոլոր կապերը խզել: Եվ այժմ այդ համակարգերն անգործության են մատնված: Նախկինում տարածում էին այդ համակարգերը Կիեւին փոխանցելու թեման, սակայն Հունաստանում ողջամտորեն ծանրութեթեւ արեցին, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն այժմ ավելի շատ հարմարեցված է արեւմտյան ՀՕՊ համակարգերին, դրանց լոգիստիկային ու սպասարկմանը եւ կառավարման ընդհանուր համակարգին: Եվ ռուսական համակարգերը սոսկ կիրառման անհարմարություններ կստեղծեն:
Հայաստանին տրվող ՀՕՊ համակարգերի փոխարեն Հունաստանը համանման մակարդակի համակարգեր կստանա Իսրայելից, որը վերջին տարիներին նույնպես բավական բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Այս պատմության մեջ հարկ է նշել Ֆրանսիայի յուրահատուկ դերը, որը հանդիսանում է Թուրքիայի դեմ այդ հունա-հայկական բարեկամության ոգեշնչողը: ՀՕՊ համակարգերը Աթենքն ու Երեւանը կապող միակ թելը չեն: Հունաստանի եւ Հայաստանի համագործակցությունն ընթանում է նաեւ ռազմական պատրաստության գծով: Օրինակ՝ Հունաստանի ռազմական ուսումնարաններում հայ կուրսանտների թիվը կրկնապատկվել է վերջին տարիներին: Հայկական հատուկ նշանակության ստորաբաժնումներն ակտիվ մասնակցում են Հունաստանի տարածքում ուսումնական զորավարժություններին:
Մնում է այն հարցը, թե ինչպես է Հայաստանն այդ «հունական նվերը» համաձայնեցնելու հետագայում Ռուսաստանի կողմից այդ համակարգերը սպասարկելու անհրաժեշտության հետ: Չէ՞ որ Հունաստանը պաշտոնապես իրավունք չունի սպառազինությունը փոխանցելու երրորդ երկրների: Բայց ինչ-որ բան հուշում է՝ այդ հարցում փոխհամաձայնություն Մոսկվայի եւ Երեւանի միջեւ գտնվելու է:
Ասենք, Ռուսաստանում էլ մասամբ ուրախ կլինեն, որ ՀՕՊ համակարգերը չեն գնացել Ուկրաինա: Մյուս կողմից, այդ երրորդ ստացող երկիրը Հայաստանն է՝ երկիր, որին Ռուսաստանը ամենայն հավանականությամբ ցանկանում է տեսնել որպես իր ռազմավարական դաշնակից Անդրկովկասում: Եվ դա հավելյալ փաստարկ է փոխհամաձայնության հասնելու համար:
Միաժամանակ հաղորդում են՝ մատակարարումը տեղի կունա ոչ այսօր, ոչ էլ վաղը չէ մյուս օրը: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը կտեսնի այդ սպառազինությունը միայն 2026 թ-ին: Այս հապաղումը բացատրվում է շատ պարզ: Ներկայումս Իսրայելը պատրաստվում է հունական Էգեյան կղզիներում ՀՕՊ էշելոնավորված համակարգեր ստեղծել իր զենիթա-հրթիռային համալիրների հիմքի վրա: Այդ նախագիծը նախատեսում են ավարտել հենց 2026 թ-ին: Եվ այդ ժամանակ արդեն ռուսական ՀՕՊ համակարգերը պետք չեն լինի Հունաստանին:
Ավարտելով հարկ է ավելացնել եւս մի հանգամանք: Հայ-ռուսական ռազմական համագործակցության նահանջը մեծ մասամբ պայմանավորված է Մոսկվայով: 2020 թ-ի ղարաբաղյան պատերազմի սկզբում Կրեմլը սառեցրեց Հայաստան ռուսական սպառազինության մատակարարման գործարքները: Բնականաբար Երեւանն այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու լիակատար բարոյական հիմնավորում ստացավ: Ուստի Հայաստանի շարժմանը Արեւմուտքի կողմը էապես նպաստեց հենց ինքը՝ Ռուսաստանը: Ցավոք: Հուսանք՝ Ռուսաստանի ղեկավարությունը ճիշտ եզրակացություններ է արել ստեղծված իրավիճակից:
Անդրեյ Նիկոլաեւ
ռազմագիտության պատմաբան
Աղբյուրը՝ pravda.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի