Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ռուսական լրատվամիջոցների դեմ նոր պատժամիջոցներով Վաշինգտոնը գերազանցել է իրեն, քանի որ ամերիկացիներն իրենք չեն կարողացել ամբողջությամբ բարձրաձայնել, թե ում նկատմամբ են արգելող միջոցները ձեռնարկվել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։
«Նրանք գերազանցեցին իրենց, քանի որ, ի տարբերություն ռուս լրագրողների և մեդիա կորպորացիաների գլխավոր խմբագիրների վրա նախորդ հարձակումների, այս անգամ զարմանալի բան տեղի ունեցավ. նույնիսկ ամերիկյան իշխանությունները չեն կարողացել ամբողջությամբ բարձրաձայնել այն միջոցները, որոնք ձեռնարկվել են», - ասել Է Զախարովան ВЭФ-ում ՝ նոր պատժամիջոցների մասին մեկնաբանության մեջ։
Նա պարզաբանեց, որ ոչ ոք լիովին չի հասկանում, թե որ լրագրողներն ու գլխավոր խմբագիրներն են սահմանափակման ենթակա։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Россия Сегодня» մեդիա խմբի, РИА Новости-ի, RT-ի, Sputnik-ի և Ruptly-ի դեմ։