|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:
Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել,որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը: Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային գնդակոծությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն հանձնակատարին: