| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գրոդնոյի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում բացասաբար է խոսել կորոնավիրուսի ռուսական թեստերի մասին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվամիջոցը:
«Թեստերը բանի պետք չեն: Նույնիսկ այստեղ ստուգվել են ռուսները (նրանք ժամանել էին ատոմակայան), բոլոր 15 հոգուն հետազոտել են ռուսական թեստերով, բոլորի մոտ դրական էր: Նորից պառկեցրել են հիվանդանոց և բուժել: Հիվանդանոցում հրաժարվել են ռուսական թեստերից, վերցրել են իրենց մոտ եղածը՝ չինականը, պարզվել է, որ նրանցից միայն մեկ մարդ է կորոնավիրուսով հիվանդ», - ասել է Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերում էր STV- ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության 15 քաղաքացիների մոտ, որոնք ժամանել էին Օստրովեց (Գրոդնոյի շրջան)՝ Բելառուսի ատոմակայանը կառուցելու համար, նրանք հոսպիտալացվել էին:
Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկն ասել է, որ մի խումբ շինարարներ, որոնք կարանտինում են եղել, կրկակի թեստավորում են անցել, որոնք տվել են դրական արդյունք:
«Ռոսատոմ»-ը պարզաբանել է, որ նրանք իրենց ինժեներական բաժնի երեք ենթապայմանագրային մասնագետներն են եղել: