|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում որպես սադրանք են որակել Ռուսաստանի մարդասիրական օգնության ավտոշարասյան առաջխաղացումը Ուկրաինայի տարածքում. հայտնում է Взгляд-ը:
Մերկելը և Օբաման կարծիք են հայտնել, որ շարասյան առաջխաղացումն առանց Կիևի իշխանությունների համաձայնության սադրանք է և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:
Մերկելը և Օբաման նաև կոչ են արել ռուսական ղեկավարությանը հետ քաշել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից և դադարեցնել ռազմական տեխնիկայի, զենքի և գրոհայինների մուտքը հարևան երկիր։