|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Վարչապետ կոչեցյալ բռնապետիկն ընդունել է Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներին։Դեռ մի կողմ թողնենք ադրբեջանցիների Հայաստան ժամանման հետ կապված խճճված հարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Հիմնական հարցը հետևյալն է, արդյո՞ք որևէ պետության ղեկավար ընդունում է այլ երկրներից ժամանած պատգամավորներին։ Գոյություն ունի, այսպես կոչված պրոտոկոլ, այսինքն տվյալ դեպքում այդ և ոչ միայն այդ, այլև Եվրոնեսթի համաժողովին ժամանած մյուս երկրների պատգամավորներին համատեղ կարող էր ընդունել ԱԺ նախագահը կամ նրա տեղակալներից մեկը։
Բայց՝ ոչ, ադրբեջանցիներին ընդունել է նույն Ադրբեջանին պարտված, երկիրը նրանց հանձնած բռնապետիկը։ Սա ի՞նչ բացատրություն կարող է ունենալ, միայն մեկ՝ արժանապատվություն չունեցող, թշնամու դեմ սողացող, ողորմելի, ստրկամիտ ծրագրի իրականացում»,- գրել է Իշխանյանը։