Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՔՊ-ն մշակել է նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, սակայն՝ բարձրագույն կրթության համատեքստում։ Նախագիծը հիմնականում վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին, պատերազմի մասնակիցներին, սահմանամերձ բնակավայրերի, շատ ուսանողներ ունեցող ընտանիքներին՝ ուսանող-բուհեր հարաբերություններին։ Մասնավորապես՝ ներկայացված նախագծով հնարավորություն կտրվի 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմների մարտական գործողությունների մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների, մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների թվի ավելացման պայմաններում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել շահառուների ավելի մեծ շրջանակի:
Նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հիմնական զեկուցող՝ ՔՊ-ական Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց․ «Արդյո՞ք խրախուսվելու են այն մասնագիտությունները, որոնք պետության համար կարևոր են համարվում, և երկրորդ հարցը՝ սոցիալական այդ կարևորագույն ֆունկցիան, որ Դուք պայմանավորեցիք 44-օրյա պատերազմի հետևանքներով, արդյո՞ք ճիշտ չէ, որ կառավարությունն ինքն անմիջականորեն, ուղիղ նպատակային հատկացում կատարի, այլ ոչ թե թողնի ԲՈւՀ-ի որոշմանը։ Արդյոք կա՞ հաշվարկ, թե որքան գումար պետք է գար պետական բյուջե, չի գալիս և դրա ազդեցությունն ի՞նչ կարող է լինել»,- հարցադրեց Արծվիկ Մինասյանը։
Գևորգ Պապոյանի պատասխանը՝ տեսանյութում։