կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 15:46
Քաղաքական

Քաղաքացինե՞րն են մեղավոր՝ ախտահարված երկրներից ժամանած մարդկանց ժամանակին կարանտին չարեցիք. Աշոտյան

Քաղաքացինե՞րն են մեղավոր՝ ախտահարված երկրներից ժամանած մարդկանց ժամանակին կարանտին չարեցիք. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսակիրների թվաքանակի աճին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ախտահարված երկրներից ժամանած մարդկանց ժամանակին կարանտին չարեցիք ու ուղարկեցիք տներով:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ուսումնական հաստատությունները երկար փակելու փոխարեն մի շաբաթով փակեցիք ու հետո քարոզարշավի խաթր նորից բացեցիք:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ աշխարհում լրջագույն միջոցներ են ձեռնարկվում վարակի դեմն առնելու համար, իսկ ձեր կառավարության անդմաները շարունակաբար թերագնահատում էին խնդրի լրջությունը:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ այս ընթացքում հազարավոր բուկլետներ եք ձեռքից ձեռք բաժանել երկրի տարբեր բնակավայրերում:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ փոխանակ ժամանակին դադար վերցնեիք, մարդկանց հավաքում էինք զանգվածային միջոցառումների քարոզարշավի համար ու հերթով ձեռք էիք սեղմում:

Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ձեր իբր ստույգ տեղեկություններ հաղորդելու համար հատուկ բացած կայքը երեկ օրվա կեսը չէր աշխատում:

Քաղաքացիները մի բանում են մեղավոր, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ:

ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք: Լուծեք դրանք: Դուք եք իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն»:

Հիշեցնենք՝  Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Երեկ և այսօր պարզ դարձավ ևս 4 կորոնավիրուսակրի առկայության մասին: Այսպիսով վարակված անձանց թիվը հասավ 8-ի: