«Ալ Ղաիդան» չի ընդունում «Իսլամական պետության» «լեգիտիմությունը»
«Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ չի ճանաչում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն կարող է միավորել նրա հետ ուժերը` Արեւելքի դեմ պայքարելու համար: «Մենք չենք ճանաչում նրանց խալիֆայությւոնը: Բայց չնայած նրանց գործած սխալներին` եթե ես էլ Իրաքում կամ Սիրիայում լինեի, նրանց հետ միասին կսպանեի անաստված խաչակիրներին եւ շիաներին, թեեւ նրանց պետությունը լեգիտիմ չեմ համարում»,- ասել է Այման Ջավահիրին: