կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 15:31
Աշխարհ

Ռուսաստանից ժամանած օլիգարխները փորձել են տապալել Լուկաշենկոյին. Բելառուսի ԱԳՆ ղեկավար

Ռուսաստանից ժամանած օլիգարխները փորձել են տապալել Լուկաշենկոյին. Բելառուսի ԱԳՆ ղեկավար

Ռուսական հետախուզական ծառայությունները Բելառուսին նախազգուշացրել էին Ռուսաստանի օլիգարխների կողմից սադրանքներ նախապատրաստելու մասին, որոնք պլանավորված էին 2020-ի օգոստոսի նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտնել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը:

«Ես հիշում եմ այդ ժամանակահատվածը, իրավիճակն այնքան արագ էր զարգանում, որ շատ բան անհասկանալի էր: Հիմա ամեն ինչ քիչ, թե շատ ընկնում է իր տեղը: Միգուցե այդ ժամանակ ենթադրություններ եղան, որ որոշ գործողություններ իրականացվում են առանձին ռուս օլիգարխների կամ նախկին ռուս օլիգարխների կողմից: Բայց ուզում եմ ասել, որ այդ ժամանակ մենք Ռուսաստանի հատուկ ծառայություններից նախազգուշացում ենք ստացել, որ որոշակի սադրանքներ են պատրաստվում, և նշված էին կոնկրետ օլիգարխների անուններ»,- բացատրել է դիվանագետը:

2020-ի հունիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում արմատական ընդդիմությունը ֆինանսավորվում է ռուս օլիգարխների կողմից։

Ի պատասխան Բելառուսի առաջնորդի խոսքերի՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի միջամտում Բելառուսի նախագահական ընտրություններին, և Կրեմլը տեղյակ չէ օլիգարխներից, որոնք իբր ֆինանսավորում են ընդդիմությունը: