Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայկական արտադրության «Մանանա» օրգանական թեյերը ներկայացվեցին նաև «Հայաստան-Սփյուռք» VI-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսին, որին մասնակցեցին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ: «Մանանա»-ն կազմակերպեց հայկական թեյախմություն` հնարավորություն ընձեռելով հյուրերին վայելելու ջերմ մթնոլորտը և ազգային կոլորիտը: Ցուցահանդեսի այցելուները ծանոթացան թեյախմության տեղական ավանդույթին և համտեսեցին Հայաստանի բարձրադիր գոտիներում հավաքած խոտաբույսերից պատրաստված թեյերը: Յուրահատուկ թեյախառնուրդների պատրաստման համար ընկերությունն օգտագործում է միայն խնամքով ընտրված հումքը, ինչի շնորհիվ «Մանանա» թեյերը համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ունեն օրգանական սերտիֆիկացում:
Ավանդական եղանակով պատրաստված հայկական թեյերի սիրահարների շրջանակը գնալով աճում է: Հայկական վայրի ուրցը, դաղձը, մասուրը հայտնի են ողջ աշխարհում ոչ միայն իրենց համային որակների, այլ նաև օգտակարության շնորհիվ: Թեյախմության մասնակիցները հատկապես առանձնացրեցին ծիրանից պատրաստված բարձրորակ թեյը, որն առանձնանում է արտահայտված թթվաքաղցր համով և ծաղկեբույրով: Ծիրանից պատրաստված այս թեյը օգտակար է սիրտ-անոթային համակարգի, արյունաստեղծության, ինչպես նաև լյարդի առողջ աշխատանքի համար:
Միջոցառման արդյունքում ձեռքբերվեցին «Մանանա» թեյերի արտահանման նոր պայմանավորվածություններ, մասնավորապես` Չինաստան, Ավստրալիա և ԱՄԷ: