կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 18:50
Հասարակություն

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը գրքեր է նվիրել ԱրՊՀ գրադարանին

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը գրքեր է նվիրել ԱրՊՀ գրադարանին
ԱրՊՀ և Համազգային հայ կրթական մշակութային միության հետ համագործակցության շրջանակում միության Արցախի գրասենյակի կողմից գիրք նվիրելու օրվան ընդառաջ այսօր գրքերի մի խմբաքանակ է նվիրաբերվել Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանին։ Համազգայինի կողմից հրատարակված գրքերը, որոնք հիմնականում հայագիտական, գեղարվեստական, գրականագիտական, դասական և ժամանակակից գրականություն են, գրադարանին է հանձնել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։ Նրա խոսքով՝ ԱրՊՀ-ի հետ համագործակցությունը կրթամշակութային տարբեր ծրագրերի շրջանակում շարունակական է լինելու։
 
ԱրՊՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Համազգային հայ կրթական և մշակութային միությանը և Հերմինե Ավագյանին՝ նվիրատվության և համագործակցության համար։
 
Լուրը՝ Արցախի պետական համալսարանի պաշտոնական էջից