կարևոր
3055 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-21 12:55
Հասարակություն

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը Գորիսում նախաձեռնել էր Համազգայինի հրատարակությունների շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը Գորիսում նախաձեռնել էր Համազգայինի հրատարակությունների շնորհանդես

Համազգայինի Երևանի գրասենյակը տեղեկացնում է, որ Մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը Սյունիքի մարզի Գորիս համայնքում նախաձեռնեց Համազգայինի հրատարակությունների շնորհանդես։

Հանդիպմանը ներկա էին Գորիսի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ։

Համազգայինի ընկերները ներկաներին պատմեցին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության աշխարհասփյուռ կառույցի գործունեության մասին, ներկայացրին Հայաստանի և Արցախի գրասենյակների կողմից հրատարակված գրքերը։

Խոսք ասացին Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը, Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, գրականագետ Նանար Սիմոնյանը, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մհեր Քումունցը։

Համազգայինի Երևանի գրասենյակի կողմից հանդիպման մասնակիցները գրքեր նվեր ստացան։