կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 14:34
Հասարակություն

«Լևոն Շանթ. մարդը և գործը». հրապարակի վրա է Համազգային Հայ կրթական և մշակութային միության մեծարժեք գիրքը

«Լևոն Շանթ. մարդը և գործը». հրապարակի վրա է Համազգային Հայ կրթական և մշակութային միության մեծարժեք գիրքը

Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը, հավատարիմ մնալով իր կոչմանը, ընթերցասեր լայն հասարակությանն է ներկայացնում «Լևոն Շանթ. մարդը և գործը»  հատորյակը՝ նվիրված Լևոն Շանթի 150-ամյակին: Գրքում տեղ գտած նյութերի մեծ մասն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում, ինչն է՛լ ավելի հետաքրքիր պահեր կպարգևի ընթերցողին:

Մեծ մտավորականի՝ հայ կյանքի ու հատկապես կրթության և մշակույթի անդաստանում իր անջնջելի դրոշմը թողած Լևոն Շանթի հոգևոր ժառանգությունը հասկանալի պատճառներով արգելքի տակ էր խորհրդային տարիներին: Խոստովանենք, որ վերանկախացումից հետո էլ լիարժեք չի քարոզվել…

«Լևոն Շանթ. մարդը և գործը» գիրքը մտահղացվեց և ծնունդ առավ Համազգայինի ու նրա մտավորական բարեկամների ջանքերով: Հետաքրքիր ու նվիրական անունների կհանդիպեք գրքում՝ Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Կարո Սասունի, Հակոբ Օշական, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկյան…, որոնց հուշագրական նոթերն ու բնութագրական դիտարկումները յուրահատուկ արժեք են հաղորդում գրքին:

Բարի վայելում: