կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 09:21
Առանց Կատեգորիա

Սրտանոթային հիվանդությունները` մարդկանց մահվան հիմնական պատճառ. «Ժողովուրդ»

Սրտանոթային հիվանդությունները` մարդկանց մահվան հիմնական պատճառ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայաստանում մեկ տարվա ընթացքում պակասել է մահացածների թիվը. նախորդ տարի մահացել է 34 հազար 658, իսկ 2020-ին՝ 36 հազար 170: Հայաստանում մահացել են ավելի շատ թվով տղամարդիկ:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարի մահացել է 17 հազար 601 տղամարդ, 17 հազար 57 կին: Հայաստանում մահացածների թվով առաջատարը Երեւանն է, որտեղ նախորդ տարի մահացել է 12 հազար 483 մարդ: Հաջորդը Լոռու մարզն է, որտեղ մահացածների թիվը կազմել է 3263: Շիրակում մահացել է 3031 մարդ, Արմավիրում՝ 2793: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից:

Ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականին աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում