կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-16 16:12
Աշխարհ

Սրտանոթային խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

Սրտանոթային խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սրտանոթային խնդիրների պատճառով հոսպիտալացվել է:

 

Ալեքսանդր Վուչիչը նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան սրտանոթային խնդիրների պատճառով բուժման է անցել Ռազմաբժշկական ակադեմիայում»,- ասվում է Սերբիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ալեքսանդր Վուչիչը 49 տարեկան է, քաղաքական կարիերան սկսել է 1993 թվականին` մտնելով Սերբական ծայրահեղական կուսակցություն և Սերբիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվել: 

1998 թվականին Միրկո Մարյանովիչի` ազգային միաբանության կառավարությունում նշանակվել է տեղեկատվության նախարար:

Վուչիչը մի քանի անգամ ընտրվել է որպես Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, երկու անգամ մասնակցել է Բելգրադի քաղաքապետի ընտրություններին:

2012 թվականից աշխատել է Սերբիայի կառավարությունում` ստանձնելով պաշտպանության նախարարի, կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի գծով փոխվարչապետի, այնուհետև վարչապետի պաշտոնը:

Սերբիայի նախագահի պաշտոնը Վուչիչը զբաղեցնում է 2017 թվականից: