|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
2030թ. ոչ ինֆեկցիոն հիվանդությունները 52 մլն մարդու կյանք կխլեն. պնդում են ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները: Ըստ փաստաթղթի` աշխարհում մահացության դեպքերի մեծ մասի հիմնական պատճառը ոչ ինֆեկցիոն հիվանդություններն են` քաղցկեղը, շաքարային դիաբետը, սրտի և թոքերի հետ կապված հիվանդությունները:
Մարդկանց մահացության բոլոր դեպքերի երկու երրորդը գրանցվել է նշված ոչ ինֆեկցիոն հիվանդություններից։ Մասնագետներն ահազանգում են, որ քանի դեռ միջազգային հանրությունը պայքարում է ինֆեկցիոն հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, մալարիա) դեմ, ոչ ինֆեկցիոն հիվանդությունները վերածվել են գլոբալ համաճարակի:
Զեկույցի համաձայն՝ 2008թ. աշխարհում ոչ ինֆեկցիոն հիվանդություններից 36 մլն մարդ է մահացել, որոնցից 9 միլիոնը մինչև 60 տարեկան տղամարդիկ եւ կանայք են: Իսկ այս հիվանդությունների տարածման պատճառներն են ծխելը, անառողջ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը, գիրությունը և ալկոհոլի չարաշահումը։