Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե կանչ է գրանցվում, ապա շտապօգնության մեքենան պետք է դեպքի վայր հասնի 7-12 րոպեի ընթացքում, իսկ 20 րոպեի ընթացքում պետք է հասկանա` հիվանդին տան պայմաններում կարելի՞ է բուժել, թե՞ հարկավոր է տեղափոխել հիվանդանոց. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ըստ նրա` հիմնական կանչերը լինում են` սիրտ-անոթային համակարգի հետ կապված, ինչպես նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների և թունավորումների բողոքներով: «Օրական գրանցվում է 500 կանչ, որոնցից 80-100-ի դեպքում հիվանդները տեղափոխվում են հիվանդանոց, իսկ ամսական 13.000-14.000 կանչ է գրանցվում»,- ասաց Թ. Ստեփանյանը` հավելելով, որ, 2010 թ. համեմատ, այս տարի նկատվում է կանչերի զգալի աճ. 2011թ. 1000-ով ավել կանչ է գրանցվել, քան` 2010թ., ամենաշատը` հունվար ամսին` 15.575:
«Այսօրվա դրությամբ` ունենք 35 շտապօգնության նոր մեքենաներ միայն Երևանում, իսկ ամբողջ հանրապետությունում` 88 մեքենա»,- նշեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը: