կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-15 10:55
Հասարակություն

Թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող և այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցները

Թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող և այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցները

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող և այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ։

 

«Ժողովուրդ»-ը Երևանի դեղատներում կատարած հարցախույզի արդյունքում պարզեց, որ հիմնականում թանկացել, են այն դեղամիջոցները, որոնց պահանջարկը եղանակային կտրուկ փոփոխությունների այս փուլում սովորականից մեծ է։ «Մարդիկ չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց դեղ գնեն։

 

Այնքան հուսահատված ու հոգնած են ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն։ Իմ վրա են բարկանում»,–«Ժողովուրդ»-ին ասաց դեղատան 31-ամյա աշխատակիցը։ Պարզելու համար՝ արդյոք այս թանկացումներն անբարեխիղճ գործունեության հետևանք չեն՝ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Կառույցի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց. «Կոնկրետ թանկացման հետ կապված կկատարվի ուսումնասիրություն, որից հետո առավել հստակ կտեղեկացնենք իրավիճակի մասին»: