Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսում ենք հայ-իրանական հարաբերությունների վերջին 3 տասնամյակի մասին, որպես դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի մասին, բայց մենք վստահաբար կարող ենք ասել վաղնջական ժամանակներից հայ-իրանական միջպետական հարաբերությունների մասին, որ կարելի է ասել, որ այն ևս հոբելյանական է, որովհետև առնվազն 3 հազարամյա միջպետական հարաբերությունների պատմության հոբելյանը ևս լրանում է․ ըստ Yerkir.am-ի այս մասին ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ԳԱԱ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովի ընթացքում։
Նա նշեց, որ, ի տարբերություն մեր հարևան աշխարհակալ այլ տերությունների, Իրանը ժամանակ առ ժամանակ Հայոց պետականության նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունք է ունեցել նաև։
«1724 թ-ին, օրինակ, Սյունիքում Դավիթ Բեկի իշխանությունը ճանաչվեց պարսից շահի կողմից և ընդհանուր հայ-իրանական հակաթուրքական ճակատ ստեղծվեց։ Այդ ավանդույթը շարունակվեց Նադիր շահի ժամանակ, երբ 1736 թ-ին Նադիր շահը ստեղծեց Խամսայի մելիքությունները Արցախում։ Եվ շատ հետաքրքրական է, որ Սյունիքի, Արցախի, Արարատյան դաշտի այդ մելիքությունների անունը՝ «մլեք», ևս վկայում է, որ պարսից արքունիքի կողմից ճանաչվում է հայկական ինքնիշխան կազմավորումները որպես թագավորություններ»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․