Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տարօրինակ է, որ հարյուրամյա պետությունը խոսում է ավելի քան հազարամյա մշակութային արժեքների ինքնության մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Տիգրան Չանդոյանը ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության դիմաց ՀՅԴ ՆԱՈՒՄ բողոքի ակցիայի ժամանակ։
Նա նշեց, որ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության առջև հավաքվել են իրենց լրջագույն անհանգստությունը և մտահոգությունը արտահայտելու օրեր առաջ «Ադրբեջանի Հանրապետություն» անվամբ արհեստածին կազմավորման մշակույթի նախարարի կողմից հնչեցված մի հայտարարության վերաբերյալ, որի մասին, ցավոք սրտի, ո՛չ որևէ միջազգային կազմակերպության կողմից և ո՛չ էլ Հայաստանի գործող իշխանությունների կողմից որևէ արձագանք չտրվեց։
Խոսքը Ադրբեջանի մշակույթի նախարարի այն հայտարարության մասին է, որ իրենք ձևավորել են հատուկ մասնագետների հանձնախումբ, որն զբաղվելու է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող «ալբանական» մշակութային կոթողների «ինքնության վերականգնմամբ»։
Չանդոյանն ասաց, որ բառացիորեն րոպեներ առաջ իերնք այս տարօրինակության և իրենց մտահոգության վերաբերյալ նամակով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ներկայացուցչությանը, որտեղ նաև միջազգային իրավունքի ակտերի մեջբերմամբ կոչ են անում թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և թե՛ ՄԱԿ-ին զբաղվել իրենց կանոնադրությամբ իրենց վերապահված պարտավորությունների կատարմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․