Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին օրվանից մեր ժողովուրդը այնքան բարձր գտնվեց, որ թթու խոսք չասաց Հայոց բանակի հասցեին՝ հաղթական բանակի հասցեին, որովհետև այդ բանակը միշտ հաղթել էր, նորից պիտի ասենք, որ էլի է հաղթել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։
«Մենք անարդար կլինենք, եթե չասենք, որ 280 կմ ռազմաճակատի գծի մեջ ընդամենը 10-15 կմ-ով ճեղքում տեղի ունեցավ հազար ու մի պատճառով, բայց հայոց բանակը հաղթեց մնացյալ ամբողջ ճակատում՝ հերոսաբար կանգնեց և այսօր ևս ապացուցեց, որ հայոց բանակը հայ ժողովրդի հետ է և հայ ժողովուրդն էլ հայոց բանակի հետ է»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։
Նա նշեց, որ մեկ էլ 1988 թ-ի փետրվարի 23-ին էր այդտեղից ելույթ ունեցել։
«Զարմանալի զուգադիպությամբ՝ հիմա այնպիսի իրավիճակ է, որ նորից պիտի խոսք ասեմ․ մեր գործը պատմությունն է, շատ դեպքում չենք մտնում քաղաքականություն, բայց երբ դանակը հասել է ոսկորին, այլևս նահանջի տեղ չկա»,-ասաց նա։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը նշեց, որ այսօր փետրվարի 25-ն է՝ մեր զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը։
«Ես կարծում եմ՝ դա պատահական օր չէ՝ այսօր շրջադարձ է տեղի ունենալու մեր շարժման մեջ»,-վստահություն հայտնեց Աշոտ Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․