կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 15:27
Քաղաքական

Արաքսի վրայով կամուրջ կառուցելով՝ պետք է դուրս գալ Իրանի տարածք, մտնել Նախիջևան․ Աշոտ Մելքոնյան

Արաքսի վրայով կամուրջ կառուցելով՝ պետք է դուրս գալ Իրանի տարածք, մտնել Նախիջևան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ ԱԺ 3 խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, նախկին զինվորականների, հասարակական, մտավորական գործիչների, մասնագետների, վերլուծաբանների և փորձագետների մասնակցությամբ։

Քննարկումներից հետո նախատեսվում է ընդունել Հայտարարությունը։

Լսումների ընթացքին առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ․