Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողության ընթացքում առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Sky News Arabia-ն։
Ըստ սիրիական Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների ներկայացուցիչների` զոհվածների թվում է 6 դեռահաս։ Ըստ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի՝, գործողության վերջին փուլում ամերիկյան ուղղաթիռներն «ավերել են երկու բնակելի շենք, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի»։
Օդադեսանտային հատուկ գործողությունը տեղի է ունեցել Իդլիբ նահանգում և տևել մոտ երեք ժամ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հինգից ավելի հարձակում են իրականացրել ընտրված թիրախների վրա։ Գործողության ընթացքում խափանվել է ամերիկյան ուժերի ուղղաթիռներից մեկը, որը հետագայում ոչնչացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։
Միաժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, դեսանտի իջեցման վայրում կատաղի բախումներ են տեղի ունեցել ծայրահեղականների հետ։
Իդլիբում գործողության նպատակը, ինչպես նշում է Al Arabiya հեռուստաալիքը, «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի առաջնորդներից մեկին գերելն էր։ Ըստ Al Mayadeen-ի՝ ԱՄՆ զինվորականներին չի հաջողվել հասնել այդ նպատակին։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր չորեքշաբթի երեկոյան Սիրիայի հյուսիս-արևմուտքում հատուկ գործողությունների անցկացման մասին։ ԱՄՆ զինվորականների խոսքով՝ առաքելությունը հաջող է անցել, ամերիկյան կողմից զոհեր և վիրավորներ չկան։