|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի հյուսիսում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ Է զոհվել, 20-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ բանվորներ կան, ավելի վաղ հայտնել էր CNN Turk հեռուստաալիքը: A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ պայթյունի վայրում 300 մետր խորության վրա գետնի տակ 115 աշխատող է եղել, նրանցից մի քանիսը տարհանվել են: Թուրքիայի հյուսիսում հանքահորում տեղի ունեցած պայթյունից հետո 49 բանվոր է արգելափակվել, հայտնել է Բարտինի նահանգապետ Նուրթաջ Արսլանը: Թուրքիայի ներքին գործերի եւ Էներգետիկայի նախարար Սուլեյման Սոյլուն եւ Ֆաթիհ Դոնմեզը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով մեկնել են երկրի հյուսիսում գտնվող հանքում տեղի ունեցած պայթյունի վայր:
«Ընթացիկ տեղեկատվության համաձայն՝ երկու քաղաքացի է զոհվել, 20 - ը՝ վիրավորվել Բարթինի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով», - գրել է Քոջան Twitter-ում: