|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ի զինված ուժերը ամբողջությամբ ոչնչացրել են Սիրիայի հյուսիսում գտնվող «Ալ Քուլաիբ» ռազմաօդային բազան՝ չսպասելով Սիրիայի կառավարական բանակի ժամանմանը. տեղեկացնում է SANA-ն:
Բազան, որը նախկինում օգտագործվում էր միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ու ուղղաթիռները ընդունելու և ուղարկելու նպատակով, ոչնչացվել է: Միաժամանակ ոչնչացվել է նաև թռիչքուղին:
Զինվորականները տարհանում են նաև Հասաքա նահանգում մնացած բազաները: Խոսքը Եփրատ գետի ափին գտնվող ամբարտակի մոտակայքում տեղակայված քաղաքի մասին է:
ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի հյուսիսային շրջանից տարհանել այնտեղ մնացած ամերիկացի զինվորականներին՝ պայմանավորված տարածաշրջանում շարունակվող թուրքական հարձակումներով: