կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-11 12:48
Աշխարհ

1 զոհ մեր կողմից, 277-ը՝ հակառակորդի. Թուրքիայի ՊՆ-ն՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մասին

1 զոհ մեր կողմից, 277-ը՝ հակառակորդի. Թուրքիայի ՊՆ-ն՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում «1 թուրք զինվորական է մահացել, 3-ը վիրավորվել են». հայտնում է cnnturk.com-ը:

ԶԼՄ-ի տվյալներով՝ «հրետանավոր, սերժանտ Ահմեթ Թոփչուն տանջալի մահի է արժանացել»: Թուրքիայի պաշտպանության նախարարը ցավակցական ուղերձ է հղել:

Նախարարը նշել է նաև, որ «հակառակորդի կորուստների թիվը հասել է 277-ի»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝  զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Թուրքական բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը: Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության սկսվելուց ի վեր «վերացվել է 109 ահաբեկիչ»։ Խոսքը ՔԱԿ-ի անդամների մասին է: