Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Rai 24 լրատվականին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-իտալական հարաբերություններին և միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին։
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարարձություններին՝ Մնացականյանը նշեց. «Սիրիայի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունը վտանգված է այս ներխուժման պատճառով:Մենք շատ անհանգստացած ենք. շարունակելու ենք ակտիվորեն աշխատել միջազգայն հանրության հետ մասին՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ: Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր պետք է դիմակայեն վտանգներին և անորոշություններին, որոնք աճում են Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժով». - հայտարարեց Մնացականյանը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարելի է գնահատել գերազանց. «Մենք ունենք միասին աշխատելու դարերի ավանդույթ և շարունակելու ենք այդ աշխատանքները, քանի որ այս հարաբերությունների հիմքը մեր պատմական համագործակցության մեջ է՝ հարստացնելու մարդկությունը քաղաքակրթական առավել բարձր արժեքներով»:
Ի պատասխան այն հարցին՝ թե արդյոք նախարարը զարմացած է ԱՄՆ Սենատում՝ Հայոց ցեղասպանության քվեարկության վրա վետո սահմանելու հարցում, նախարարն ասաց. «Զոհրաբ Մնացականյան. Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է նաև այն, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ: Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանություն հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողների, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի»: